Մարդու իրավունքների պաշտպանը չի ընդունում մարդկանց, թաքնվում է լրագրողներից, հրաժարվում է հրապարակային քննարկումներից:
Ստացվում է` անքննելի են Մարդու իրավունքների պաշտպանի գործերը: Ո՞րն է ելքը:
Իրավիճակից մեկ ելք կա` ՄԻՊ-ի «պաշտպանության» ներքո գտնվող մարդիկ` ՀՀ բնակիչները, պետք է... հրաժարական տան:
Կասեք, որ անհեթեթություն է, հիմարություն է, ծիծաղելու կամ կատակելու ժամանակը չէ:
Կասեմ, որ Նոր Հայաստանում ամեն ինչն է «անհեթեթություն և հիմարություն»:
Միակ իրավունքը, որը երաշխավորված է Նոր Հայաստանում դա հիմարի` հիմար մնալու իրավունքն է:
Հետևեք իրադարձությունների զարգացմանը և իրազեկված եղեք:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ